☞ Սովորել ֆրանսերեն ))))))))
շաբաթ, 18.05.2024, 08:15
Կայքի մենյու
Սոց հարցում
Այս կայքը արդյո՞ք ձեզ օգնեց ձեռք բերել ֆրանսերեն գիտելիքներ՝
Всего ответов: 93
Վիճակագրություն

Онлайн ընդհանուր: 1
հյուրեր 1
օգտվողներ: 0
Գլխավոր էջ » 2014 » հունվար » 7 » ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ
16:48
ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսերենում օգտագործվում է լատիներեն այբուբենը `չնչին   տարբերություններով:Հանդիպում են հետևյալ տարբերակիչ նշանները`<<աքսանգրաֆ>> (`), <<աքսանթէգյու>> (') և <<աքսանսիղքոնֆլեքս>> (^).սրանք շեշտեր են, որ դրվումe են միայն ձայնավորների վրա:Կա նաև <<սեդիյ>> նշանը, որը ներքևի մասից ավելանում է c տառին ) , որպեսզի a,o,u ձայնավորներից առաջ c-ն կարդացվի ոչ թե (ք), այլ (ս):Արժե ընդգծել նաև, որ W տառը ֆրանսերենում հանդիպում է միայն այլ լեզուներից վերցրած բառերում (օր. wagon-վագոն):

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐ

a,à կամ  à -  արտասանվում է իբրև ա:
è կամ ez -արտասանվում է իբրև փակ է (e`te`)
è,e^,e -արտասանվում է իբրև փակ է (օր. me^me)
e -համապատասխանում է հայերեն ը-ին (օր.je)
i,o,o^ - հնչում են ինչպես հայերեն ի,օ տառերը:
u - արտասանվում է յու (mur-մյուղ)

ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐ

b,d,f,k        բ դ ֆ կ
i,m,n,p       լ մ ն փ
s,t,v,z,u      ս տ վ զ
c-կարդացվում է u (e,i,y-ից առաջ) և ք (մնացած բոլոր տառերից առաջ)
ch-շ
ç-ս
g-կարդացվում է ժ (e,i,y-ից առաջ) և գ (a,o,u-ից առաջ)
gn-նյ
h-հիմնականում չի արտասանվում
j-ժ
qu-ք
r-ղ
w-սովորաբար՝ ինչպես վ


ՌՆԳԱՅԻՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ

ֆրանսերենի յուրահատկություններից մեկը ռնգային բաղաձայններն են:Դրանց արտասանության ժամանակ օդը միանգամից անցնում է բերանի խոռոչի և քթի միջով (ի տարբերություն մաքուր հնչյունների,երբ օդն անցնում է միայն բերանի խոռոչով):Այդ բաղաձայններն են՝am,an(tante-թանթ)em,en(entrçèe-անթղե),ien(bien-բյեն),im,in,aim,ain,eim,ein(instant-ընսթան),om,on(maison-մեզոն),um,un(brun-բղյուն)

ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ai-է
aient,ais-է
ait,ai,ei-է
eau-օ
au-օ
eu-մոտավորապես ՝յո
ail,aille-այ
oi,oy-ուա
ou-ու
ui-յուի



Դիտումներ: 6304 | Ավելացրեց: Администраторы
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Որոնել
Մուտքի ձև
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
...