☞ Սովորել ֆրանսերեն ))))))))
շաբաթ, 18.05.2024, 08:15
Կայքի մենյու
Սոց հարցում
Այս կայքը արդյո՞ք ձեզ օգնեց ձեռք բերել ֆրանսերեն գիտելիքներ՝
Всего ответов: 93
Բաժնի անվանակարգերը
Իմ ֆայլերը [10]
Վիճակագրություն

Онлайн ընդհանուր: 1
հյուրեր 1
օգտվողներ: 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Տնտեսություն
07.01.2014, 18:06
Լինելով Մեծ ութնյակի անդամ, Ֆրանսիան իր ՀՆԱ-ի մակարդակով չորրորդն է աշխարում և երկրորդը Եվրոպայում. իր 500-ից 39-ը ամենամեծ կազմակերպություններով աշխարհում 2010-ի դրությամբ, Ֆրանսիան համարվում է աշխարհում 4-րդը և Եվրոպայում առաջինը Fortune Global 500 վարկանիշով, առաջ անցնելով Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից: Ֆրանսիան միացավ 11 այլ ԵՄ անդամներին, որպեսզի թողարկի Եվրո 1999-ի հունվարի մեկին, Եվրո մետաղադրամները և թղթադրամները ամբողջությամբ փոխարինեցին Ֆրանսիական ֆրանկը (₣) 2002-ի սկզբներին:
 
Ֆրանսիան ունի խառը տնտեսություն իր ընդարձակ ոչ պետական ձեռնարկություններով (մոտ 2,5 միլիոն գրանցված ձեռնարկություն) պետական միջամտությամբ (չնայած գնալով նվազում է): Կառավարությունը պահպանում է իր ազդեցությունը առանցքային ենթակառուցվածքների վրա, ունենալով մեծամասնական բաժնեմասեր երկաթուղային, էլեկտրաէներգիայի, օդանավակայանների, ատոմային էներգիայի և հեռահաղորդակցման բնագավառներում: Նա աստիճանաբար թուլացրեց իր հսկաղությունը այս բնագավառներում 1990 ականներից: Կառավարությունը դանդաղաբար ապապետականացրեց իր բաժնեմասերը France Télécom-ի, Air France-ի, ապահովագրական, բանկային և պաշտպանողական արտադրության:
 
Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, 2009-ին Ֆրանսիան արտադրված ապրանքներով աշխարհում վեցերորդ ամենամեծ արտահանողն էր և չորրորդ ամենամեծ ներմուծողը: 2008-ին Ֆրանսիան իր ստացած ուղղակի ներդրումներով 3-րդն էր մոտ $117.9 միլիարդ, հետ մնալով Լյուքսեմբուրգից և ԱՄՆ-ից, բայց առաջ լինելով Միացյալ Թագավորությունից ($96.9 միլիարդ), Գերմանիայից ($24.9 միլիարդ) և Ճապոնիայից ($24.4 միլիարդ).
Նույն տարում Ֆրանսիական ընկերությունները ուղղակի ներդրեցին $220 միլիարդ Ֆրանսիայի սահմաններից դուրս, դառնալով երկրորդը աշխարհում ԱՄՆ-ից հետո ($311.8 միլիարդ) և առաջ անցնելով Միացյալ Թագավորությունից ($111.4 միլիարդ), Ճապոնիայից ($128 միլիարդ) և Գերմանիայից ($156.5 միլիարդ). Իր 500-ից 39-ը ամենամեծ ընկերություններով 2010-ին, Ֆրանսիան 4-րդն է Fortune Global 500 վարկանիշով, հետ մնալով ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Չինաստանից, առաջ լինելով Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից:
 
Ֆինանսական ծառայությունները, բանկային գործը և ապահովագրական ոլորտը շատ կարևոր են Ֆրանիայի տնտեսությունում: Փարիզի ֆոդային բորսան (ֆրանսերեն՝ La Bourse de Paris) հին կազմակերպություն է, որը հիմնադրել է Լյուդովիկոս XV-ը 1724-ին: 2000-ին Փարիզի, Ապստերդամի և Բրյուսելի ֆոնդային բորսաները միավորվեցին և ստեղծեցին Եվրոնեքստը: 2007-ին Եվրոնեքստը միացավ Նյու Յորքի ֆոնդային բորսային և ստեղծվեց NYSE Եվրոնեքստը, աշխարհի ամենամեծ ֆոնդային բորսան: Եվրոնեքստ Փորիզը NYSE Եվրոնեքստ խմբի ֆրանսիական մասնաճյուղն է, որն Եվրոպայի երկրորդ խոշոր բորսան է Լոնդոնի ֆոնդային բորսայից հետո:
Ֆրանսիական ընկերությունները պահպանեցին իրենց ուրույն տեղը բանկային և ապահովագրական ոլորտներում. AXA-ն աշխարհի ամենախոշոր ապահովագրական ընկերությունն է և 9-րդ ամենախոշոր ընկերությունը իր շահույթով:
Ֆրանսիական խոշորագույն բանկերն են BNP Paribas-ը և Կրեդիտ Ագրիկոլը,որոնք համեմատաբար 1-ին և 6-րդ խոշորագույն բանկերն են 2010-ի դրությամբ (ըստ ակտիվների ծավալի), մինչդեռ Société Générale-ը համարվում էր ութերորդ խոշորագույնը 2008–2009 թվավականներին:
Ֆրանսիան ամենաքիչ ածխաթթու գազ արտանետող երկիրն է զարգացած երկրների մեջ ի հաշիվ ատոմային էներգիայում մեծ ներդրումների: Որպես արդյունք Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի մասը ապահովում են 59 ատոմակայանները (78% 2006-ին, միայն 8% 1973-ին, 24% 1980-ին և 75% 1990-ին):

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: karinka1446
Դիտումներ: 76033 | Բեռնումներ: 755 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Որոնել
Մուտքի ձև
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
...