☞ Սովորել ֆրանսերեն ))))))))
շաբաթ, 18.05.2024, 08:15
Կայքի մենյու
Սոց հարցում
Այս կայքը արդյո՞ք ձեզ օգնեց ձեռք բերել ֆրանսերեն գիտելիքներ՝
Всего ответов: 93
Բաժնի անվանակարգերը
Իմ ֆայլերը [10]
Վիճակագրություն

Онлайн ընդհանուր: 1
հյուրեր 1
օգտվողներ: 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Մշակույթ
07.01.2014, 18:11
Ֆրանսիան դարեր շարունակ եղել է համաշխարհային մշակույթային կենտրոն: Շատ ֆրանսիացի նկարիչներ եղել են ամնեհայտնին իրենց ժամանակաշրջանում, մինչ այժմ Ֆրանսիան համարվում է համաշխարհային մշակույթային կենտրոններից մեկը:
Շարունակական քաղաքական ռեժիմները նպաստել են երկրում մշակույթի զարգացմանը, իսկ Մշակույթի նախարարությունը, որը ստեղծվեց 1959 օգնեց պահպանել և հանրությանը հանձնել մշակույթային ահռելի ժառանգությունը: Մշակույթի նախարարությունը իր ստեղծման օրվանից շատ ակտիվ է եղել, սուբսիդիաներ տրամադրելով արվեստագետներին, ներկայացնելով Ֆրանսիական մշակույթը ամբողջ աշխարհով, կազմակերպելով հատուկ մշակույթային միջոցառումներ, զբաղվելով մշակույթային օբեկտների և պատմական հուշարձանների պահպանությամբ և այլն:
Ֆրանսիան առաջին տուրիսական երկիրն է հիմնականում ի հաշիվ մշակույթային օբեկտների բազմազանության, որոնք սփռված են ամբողջ երկրով: Հաշվում են մոտ 1.200 թանգարան, որոնք ունենում են մոտ 50 միլիոն հաճախորդ տարեկան:
43.180 կառույցներ պետականորեն պաշտպանվում են կառավարության կողմից, որոնք հիմնականում ամրոցներ են, տաճարներ, այգիներ և այլն: ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից համաշխարհային ժառանգության օբեկտ է ճանաչվել 37 օբեկտ:
 
Կինո
Ֆրանսիան մեծ դեր է խաղացել կինոյի պատմության մեջ: Երկու ֆրանսիացիներ, Օգյուստ և Լուի Լյումերները (հայտնի որպես Լյումիեր եղբայրներ) հիմնադրեցին կինոն 1895-ին: Միայն վերջերս 2006-ին Ֆրանսիայում արդյունաբերվել է ավելի շատ ֆիլմ քան եվրոպական բոլոր երկրներում միասին վերցված: Կաննի կինոփառատոնը ամենակարևոր փառատոններից է, որը կազմակերպվում է կինոյի բնագավառում:
Չնայած ֆրանսիական կինոյի շուկան զիջում է Հոլիվուդյանին, սակայն Ֆրանսիայում համեմատած բոլոր արևմտյան կինոների Ամերիկյան ֆիլմերի շահույթի չափաբաժինն ամենափոքրն է` մոտ 50,1%, համեմատած Գերմանիայի 77,3%-ի և Ճապոնիայի 69,4%-ի հետ: Այսպիսով ֆրանսիական կինոների շահույթի չափաբաժինը Ֆրանսիայում կազմում է 34,8%, որը ամենամեծ ցուցանիշն է զարգացած երկրներում (բացի ԱՄՆ-ից), համեմատենք Իսպանիայի 13,7%-ի և Միացյալ թագավորությունների 8,3%-ի հետ:
 
1976 թվականին Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից (Académie des arts et techniques du cinéma) սահմանվել է կինոյի ազգային Սեզար մրցանակը:
Սկսած 1946 թվականից Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվում է Կաննի կինոփառատոնը, աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը:
Ֆրանսիան ոչ շատ դարեր առաջ համարվում էր համաշխարհային մշակութային կենտրոն: Սակայն վերջին տարիներին ֆրանսիական մշակույթը իր տեղը զիջել է ամերիկյանին, և Ֆրանսիան փորձում է վերածնել իր մշակույթը:
Ֆրանսիական կինոն իր ուրույն տեղը գրավեց համաշխարհային կինեմատոգրաֆում սկսած 1950-ականներից: Ֆրանսիական կիոնյի զարգացման գործում մեծ դեր խաղաց Ալեն Ռենեն: Ֆրանսիացի լավագույն դերասաններն էին Ժերար Ֆիլիպը, Բուրվիլը, Ժան Մարեն, Մարի Կազարեսը, Լուի դը Ֆյունեսը, Սերժ Ռեջանին և այլոք: Հանրահայտ ռեժիսորների թվին կարելի է դասել Ռենե Կլերին, Ռենե Կլեմանին, Ժան Լյուկ Գոդարին, Ֆրանսուա Տրյուֆոյին, Կլոդ Լելուշին, Կլոդ Շաբրոլին, Լուի Մալին, Ռոժե Վադիմին, Ֆրանսիս Վեբերին և այլոց:
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: karinka1446
Դիտումներ: 5271 | Բեռնումներ: 465 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Որոնել
Մուտքի ձև
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
...