☞ Սովորել ֆրանսերեն ))))))))
շաբաթ, 18.05.2024, 09:12
Կայքի մենյու
Սոց հարցում
Այս կայքը արդյո՞ք ձեզ օգնեց ձեռք բերել ֆրանսերեն գիտելիքներ՝
Всего ответов: 93
Բաժնի անվանակարգերը
Իմ ֆայլերը [10]
Վիճակագրություն

Онлайн ընդհանուր: 1
հյուրեր 1
օգտվողներ: 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Միջազգային հարաբերություններ
07.01.2014, 18:04
Ֆրանսիան հանդիսանում է Միացյալ ազգերի կազմակերպության անդամ և Միացյալ ազգերի անվտանգության խորհրդի մշտական անդամ վետոյի իրավունքով: Նա նաև Մ8-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Խաղաղօվկիանոսյան քարտուղարության (ԿՕՔ)  և Հնդկական օվկիանոսի հանձնաժողովի (ՀՕՀ) անդամ է: Նա հանդիսանում է Կարիբյան երկրների ասոցացիայի (ԿԵԱ) և Միջազգային Ֆրանկոֆոնիայի համաժողովի (ՄՖՀ) անդամ: Այսեղ է գտնվում Տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի, UNESCO-ի, Ինտերպոլի գլխավոր գրասենյակները:
Ֆրանսիայի միջազգային հարաբերությունները հիմնականում սկիզբ են առնում Եվրոպական Միությունից, որում նա հանդիսանում է հիմնադիր անդամ: 1960-ականներին Ֆրանսիան փորձում էր դուրս մղել կազմակերպությունից Բրիտանիային` փորձելով կառուցել միություն միայն մայրցամաքային Եվրոպայում: Սկսած 1960-ականներից, Ֆրանսիան սերտ համագործակցություն է վարում Գերմանիայի հետ, Գերմանիայի հետ միասին ԵՄ-ում գրավելով գերիշխող դիրք:
Ֆրանսիան սկսած 1904-ից ռազմական դաշինք է կնքել Մեծ Բրիտանիայի հետ և ռազմական ոլորտում գտնվում է ակտիվ փոխհարաբերությունների մեջ:
Ֆրանսիան Հյուսիս Ատլանտյան դաշինքիի անդամ է, բայց նախագահ դը Գոլի ժամանակ դուրս եկավ դաշինքի հրամանատարական կազմից և իր իրավունքները զիջեց ԱՄՆ-ին: Սակայն Նիկոլա Սարկոզիի Ամերիկամետ քաղաքականության արդյունքում Ֆրանսիան վերադարձրեց ՆԱՏՕ-ում իր հրամանատարական իրավունքերը: 1990-ականներին Ֆրանսիային շատերը քննադատում էին Ֆրանսիական Պոլինեզիայում միջուկային փորձարկումների համար: Ֆրանսիան կտրականապես դեմ էր 2003-ին Իրաք ներխուժելուն, առաջացնելով լարվածություն ԱՄՆ-ի և Միացյալ թագավորությունների հետ հարաբերություններում: Ֆրանսիան պահպանում է իր մեծ ազդեցությունը նախկին աֆրիկյան գաղութների հանդեպ և տնտեսական ու ուժային օգնություն է ցույց տվել Կոտ դ'Իվուարի և Չադի խաղաղապահներին:
Ֆրանսիան ունի երկրորդ խոշորագույն դիվանագիտական ցանցը աշխարհում, զիջելով միայն ԱՄՆ-ին:
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: karinka1446
Դիտումներ: 6008 | Բեռնումներ: 62 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Որոնել
Մուտքի ձև
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
...