☞ Սովորել ֆրանսերեն ))))))))
շաբաթ, 18.05.2024, 07:58
Կայքի մենյու
Սոց հարցում
Այս կայքը արդյո՞ք ձեզ օգնեց ձեռք բերել ֆրանսերեն գիտելիքներ՝
Всего ответов: 93
Բաժնի անվանակարգերը
Իմ ֆայլերը [10]
Վիճակագրություն

Онлайн ընդհանուր: 1
հյուրեր 1
օգտվողներ: 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Կրոն
07.01.2014, 18:09
Ֆրանսիան համարվում է աշխարհիկ պետություն, և կրոնական ազատությունը համարվում է սահմանադրական իրավունք: Ֆրանսիայում կրոնական քաղաքանությունը հիմնված է Լաիցիզմի վրա, որը հստակ տարանջատում է եկեղեցուն պետությունից և հասրակական կյանքը համարվում է աշխարհիկ կյանք: Ֆրանսիան պատմականորեն համարվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամենածեր քույրը: Ֆրանսիական հեղափոխության արդյունքում եկեղեցին կորցրեց իր նշանակալի դերը պետության կառավարման մեջ: Ֆրանսիական կառավարությունը չի իրականացնում հաշվառում մարդկան կրոնական պատկանելիության և ծագումնաբանության վերաբերյալ, սակայն կան ոչ պաշտոնական վիճակագրական որոշ տվյալներ:
Հռոմեական կաթոլիկությունը եղել է Ֆրանսիայի հիմնական կրոնը ավելի քան մեկ հազարամյակ, թեև այժմ այն այնքան շատ չի քարոզվում քան առաջ: Ըստ կաթոլիկ պարբերական La Croix-ի 1965-ին Ֆրանսիայի բնակչության 81%-ը իրենց համարում էին կաթոլիկ քրիստոնյա, իսկ 2009 նրանց քանակը կազմում էր 64%: Բացի այդ ֆրանսիացիների 27%-ն էր հաճախում եկեղեցի նվազագույնը շաբաթը մեկ անգամ 1952-ին, իսկ 2006-ին այդ թիվը ընդամենը կազմում էր 4,5%, իսկ կրոնական ծիսակատարություններին մասնակցում է ընդամենը 15,2%-ը: Նույն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բողոքականները կազմում են բնակչության 3%-ը, ավելի շատ քան նախորդ հարցման ժամանակ և 5%-ը դավում են այլ կրոնների, իսկ 28%-ը չեն դավանում որևէ կրոնի:
Ըստ Կաթոլիկ աշխարհի նորություններ կազմակերպության 2007-ի հարցումների Ֆրանսիայի բնակչության միայն 5%-ն է պարբերաբար հաճախում եկեղեցի (կամ իրենց կաթոլիկ համարողների 10%-ը): Հարցումը ցույց տվեց, 51%-ն է իրեն համարում կաթոլիկ, 31%-ը անհավատ կամ աթեիստ են (մեկ այլ հարցմամբ բնակչության 27%-ն է աթեիստ), 10%-ը այլ կրոնի են դավանում կամ չեն կողմնորոշվել, 4%-ը մուսուլման են, 3%-ը բողոքական, 1%-ը հարում են բուդդայականությունին, 1% հրեա են:
Ըստ 2010-ի Եվրոբարոմետր կազմակերպության հարցումների, Ֆրանսիայի քաղաքացիների 34%-ը ասել է, որ "նրանք հավատում են,որ Աստված կա”, 27%-ը ասել են, որ "նրանք հավատում են գերբնական ուժի գոյությանը” և 33%-ը ասել են, որ "նրանք չեն հավատում աստծու կամ այլ գերբնական ուժի գոյությանը”: Մեկ այլ վիճակագրություն ցույց է տալիս, որ Ֆրանսիայի բնակչության 32%-ը իրենց համարում է աթեիստ, իսկ 32%-ը չեն հավատում աստծուն, բայց իրենց չեն համարում աթեիստ:
Ըստ գնահատականների Ֆրանսիայի մուսուլմանները շատ տարբեր են: Ըստ մոտ մեկ տասնամյակ առաջ կատարված հարցումների Ֆրանսիայում կար մոտ 3,7 միլիոն մուսուլման (ընդհանուր բնակչության 6,3%-ը): 2003-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով Ֆրանսիայում բնակվում են 5-ից 6 միլիոն մուսուլման (8–10%): Ներկայումս հրեաների թիվը Ֆրանսիայում կազմում է մոտ 600.000, ըստ Աշխարհի հրեաների կոնգրեսի տվյալների և ամենամեծ հրեա համայնքն է Եվրոպայում: Չնայած որոշ տվյալների այդ թիվը կազմում է մոտ 480,000:
1905-ից սկսած, երբ Ֆրանսիայի կառավարությունը սկսեց ղեկավարվել Լաիցիզմով նա գրանցում էր բոլոր կրոնական կազմակերպություններին առանց խտրականության, բայց արգելում էր դրանց զբաղվել քաղաքականությամբ:
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: karinka1446
Դիտումներ: 66145 | Բեռնումներ: 632 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Որոնել
Մուտքի ձև
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
...