☞ Սովորել ֆրանսերեն ))))))))
շաբաթ, 18.05.2024, 12:12
Կայքի մենյու
Սոց հարցում
Այս կայքը արդյո՞ք ձեզ օգնեց ձեռք բերել ֆրանսերեն գիտելիքներ՝
Всего ответов: 93
Բաժնի անվանակարգերը
Իմ ֆայլերը [10]
Վիճակագրություն

Онлайн ընդհանուր: 1
հյուրեր 1
օգտվողներ: 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Կառավարություն
07.01.2014, 18:03
Ֆրանսիայի հանրապետությունը ունիտար կիսանախագահական հանդրապետություն է ուժեղ ժողովրդավարական ավանդույթներով: Հինգերորդ հանրապետության սահմանադրությունը ընդունվել է 1958-ի սեպտեմբերի 28-ի հանրաքվեով: Այն մեծապես ամրապնդեց գործադիրի լիազորությունները խորհրդարանի նկատմամբ: Գործադիր ճյուղը բաժանված է երկու ղեկավարի միջև` Հանրապետության նախագահ, որը ներկայումս Ֆրանսուա Օլանդն է, ով պետության գլուխն է և ընտրվում է 5 տարի ժամկետով (նախկինում 7 տարի) և կառավարությունը, որը գլխավորում է նախագահի կողմից նշանակված վարչապետը, ով ներկայումս Ֆրանսուա Ֆինյոնն է:
 
Ֆրանսիայի խորհրդարանը երկպալատանի է կազմված ազգային ժողովից(Assemblée Nationale) և Սենատից:
Ազգային ժողովի պատգամավորները ընտրվում են տարածաշրջանային ընտրատարածքներից հինգ տարով: Ազգային ժողովը իրավունք ունի ցրելու կաբինետը և այդպիսով Ազգային ժողովը մեծ ազդեցություն ունի կառավարության վրա: Սենատորները ընտրվում են ընտրական հանձնաժողովի կողմից վեց տարով (նախկինում 9 տարի) և նստատեղերի կեսը ընտրվում է ամեն երեք տարին մեկ սկսած 2008-ի սեպտեմբերից:
Սենատի օրենսդիր իշխանությունը սահմանափակ է, երկու պալատների միջև տարաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է Ազգային ժողովի որոշմանը: Կառավարությունը մեծ ազդեցության իրավունք ունի խորհրդարաններում օրակարգի ձևավորման հարցում:
Ֆրանսիայի քաղաքական դաշտը բաժանված է երկու հակամարտող կողմերի` ձախաթևյան կենտրոնացած Ֆրանսիական սոցյալիստական կուսակցության շուրջը և աջաթևյան կենտրոնացած Միասնություն հանուն հանրապետության կուսակցության և ներկայումս նրանց իրավահաջորդ Դաշինք հանուն ազգային շարժման կուսակցության շուրջ(UMP): Գործադիր իշխանությունը ներկայումս կազմված է UMP-ից:
 
Օրենք
Ֆրանսիայում գործում է քաղաքացու իրավունքի համակարգը, այսինքն իրավունքը ծագում է գրված օրենքներից, դատավորները չեն կարող այն փոփոխության ենթարկել և պետք է ղեկավարվեն միայն գրված օրենքով: Օրենքի դիմնական սկզբուքները հիմնված են Նապոլեոնական կոդեկսի վրա, արը իր հերթին մեծապես հիմնված է Լյուդովիկոս XIV-ի կողմից ընդունված օրենքների վրա: Մարդու իրավուքների հռչակագիրը և քաղաքացիական իրավունքը կոչված են արգելել հասարակության դեմ կատարվող գործողությունները:
Ֆրանսիայի օրենսդրությունը բաժանված է երկու ճյուղի` անձնական իրավունք և ժողովրդական իրավունք: Անձնական իրավունքը ներառում է քաղաքացիական իրավունքը և քրեական իրավունքը: Ժողովրդական իրավունքը ներառում է վարչական իրավունքը և սահմանադրական իրավունքը: Սակայն, գործնական առումով ֆրանսիական օրենսդրությունը բաղկացած է երեք հիմնական ոլորտներից` քաղաքացիական իրավունք, քրեական իրավունք և վարչական իրավունք:
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: karinka1446
Դիտումներ: 6037 | Բեռնումներ: 632 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Որոնել
Մուտքի ձև
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
...