☞ Սովորել ֆրանսերեն ))))))))
շաբաթ, 18.05.2024, 12:12
Կայքի մենյու
Սոց հարցում
Այս կայքը արդյո՞ք ձեզ օգնեց ձեռք բերել ֆրանսերեն գիտելիքներ՝
Всего ответов: 93
Բաժնի անվանակարգերը
Իմ ֆայլերը [10]
Վիճակագրություն

Онлайн ընդհանուր: 1
հյուրեր 1
օգտվողներ: 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Ժողովրդագրություն
07.01.2014, 18:08
Իր 65,8 միլիոն բնակչությամբ (2011-ի հունվարի 1-ի դրությամբ), Ֆրանսիան 20-րդ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է աշխարհում: 2003-ին Ֆրանսիայի բնակչության բնական աճը (առանց ներգաղթի) համահունչ էր Եվրոմիության բնակչության բնական աճին: Բնական աճը (ծնունդներ հանած մահեր) 2006-ին եղավ 302,432 մարդ, սա ամենաբարձր ցուցանիշն էր 1973-ից հետո: Բնակչության աճը 2010-ին կազմեց 2.01%, երբ 1994 այն ընդամենը 1.68% էր: Հինգ տարվա ընթացքում 2006-ից մինչև 2011 բնակչության տարեկան միջին աճը կազմում էր +0.58%: 2010-ին ծնված նորածինների 27.3%-ի մեկ ծնող ծնվել էր Ֆրանսիայի տարածքներից դուրս և 23.9%-ի մեկ ծնող ծնվել էր Ֆրանսիայի տարածքներից դուրս:
Ըստ 2008-ի Ֆրանսիայի ազգային վիճակագրական ծառայության INSEE հաշվարկների 11.8 արտասահմանում ծնված ներգաղթվածները և նրանց ուղղակի հետնորդները (Ֆրանսիայում ծնված) կազմում են Ֆրանսիայի բնակչության 19%-ը: Նրանցից մոտ 5 միլիոնը ունեն եվրոպական և 4 միլիոնը Մեղրիբի արմատներ: Ներգաղթվածների 18-50 տարեկնների խումբը ունեն 2,7 միլիոն բնակիչ (10% ընդհանուր 18–50 տարեկանների խմբի 10%-ը) և 5 միլիոն բոլոր տարիքային խմբերի համար (բնակչության 8%-ը): Երկրորդ սերունդի 18–50 տարեկանների խումբը կազմում է 3.1 միլիոն (18-50 տարեկանների 12%-ը) և 6,5 միլիոն բոլոր տարիքային խմբերի համար (բնակչության 11%-ը) 2004-ի Ֆրանսիա է ներգաղթել 140.033 մարդ: Նրանցից 90.250-ը Աֆրիկայից և 13.710 Եվրոպայից: 2008-ին քաղաքացիություն է տրվել 137.000 անձանց, որոնք հիմնականում ներկայացնում էին Մարոկկոն, Ալժիրը ևԹուրքիան:
Չնայած կառավարության համար անօրինական է տեղեկատվություն հավաքել մարդկանց ազգային ինքնության և ռասայական ծագումնաբանության մասին ըստ 1958-ի սահմանադրության, որոշ ընկերությունների ինչպիսիք են TeO-ն ("Ծագումը և պատկանելությունը") համատեղ գործլով INED-ի և INSEE-ի հետ 2008-ին թույլատրվեց իրականացնել դա: Մինչև այս ուսումնասիրությունը համարվում էր, որ 3-ից 6 միլիոն մարդ ունեն հյուսիս աֆրկյան արմատնել, մինչդեռ ուսումնասիրությունը պարզեց որ միայն 2.5 միլիոն մարդ ունեն աֆրկյան ծագում: Ներկայումս ենթադրվում է, որ Ֆրանսիայի բնակչության 40% կազմավորվել է ներգաղթյալներից: 1921-ից 1935 թվականներին Ֆրանսիա է ներգաղթել 1,1 միլիոն մարդ: Ըստ գնահատականների, 1,6 միլիոն եվրոպական Ֆրանկոալժիրցիներ վերադարձան Ֆրանսիա, երբ հյուսիսաֆրիկյան երկրներին տրվեց անկախություն:
Ֆրանսիան առաջատար ապաստանի վայրն է Արևմտյան Եվրոպայում: Եվրամիությունը թույլ է տալիս ազատ տեղաշարժվել անդամ պետությունների միջև: Մինչդեռ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան առաջարկում են Ֆրանսիայի ուժեղացնել հսկողությունը և թույլ չտալ Արևլյան Եվրոպայից միգրանտերի հոսքին:
Ֆրանսիայի ամենամեծ քաղաքներն են բնակչությամբ և տարածքով` Փարիզը (11,836,970), Լիոնը (1,757,180), Մարսելը (1,618,369), Լիլը (1,163,934), Թուլուզը (1,118,472), Բորդոն (1,009,313), Նիցան (999,678), Նանտը (768,305) և Ստրասբուրգը (641,853).
Բազմամյա քաղաքական խնդիր է մնում գյուղերի վերաբնակեցումը: 1960-1999 թվականների ընթացքում գյուղական բնակչության թիվը համեմատաբար ցուցանիշներով նվազել է 24%-ով:
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: karinka1446
Դիտումներ: 2306 | Բեռնումներ: 552 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Որոնել
Մուտքի ձև
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
...