☞ Սովորել ֆրանսերեն ))))))))
շաբաթ, 18.05.2024, 08:58
Կայքի մենյու
Սոց հարցում
Այս կայքը արդյո՞ք ձեզ օգնեց ձեռք բերել ֆրանսերեն գիտելիքներ՝
Всего ответов: 93
Բաժնի անվանակարգերը
Իմ ֆայլերը [10]
Վիճակագրություն

Онлайн ընդհանուր: 1
հյուրեր 1
օգտվողներ: 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ՖՐԱՆՍԻԱ
07.01.2014, 17:31
Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը` Փարիզ
Տարածքը՝ 552 հզ. կմ2
Բնակչությունը՝ 64,5, մլն
Պետական լեզուն՝ ֆրանսերեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 1999 թ.՝ ֆրանսիական ֆրանկ)

Ֆրանսիայի հանրապետություն (ֆրանսերեն՝ République française), (հայտնի նաև Ֆրանսիա) ունիտար կիսանախագահական հանրապետություն է ԱրևմտյանԵվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, տեղակայվածՀնդկական օվկիանոսում, Խաղաղ օվկիանոսում և Ատլանտյան օվկիանոսում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով: Այն արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ քռ, զիջելով միայն Միացյալ նահանգներին (11,351,000 կմ քռ / 4,383,000 ք մղոն):

Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան ունեցել է գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին, Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը, ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։
Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ: Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարում և երկրորդը Եվրոպայում: Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում):
Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում  և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում:
Ֆրանսիան հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամ, նաև Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ՀԱԿ և Լատինական միության անդամ։

Անվանումը
"Ֆրանսիա" անվանումը ծագում է լատիներեն Francia բառից, որը նշանակում է "Ֆրանկների երկիր": Կան նաև այլ վարկածներ կապված «ֆրանկ» անվանման ծագումնաբանութան հետ: Դրանցից մեկը գալիս է նախագերմաներեն frankon բառից, որը թարգմանվում է գեղարդ, քանի որ ֆրանկների նետող կացինները կոչվում էին ֆրանցիսկա: Մեկ այլ վարկածով, «ֆրանկ» գերմանական լեզուներով նշանակում է ազատ։
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: karinka1446
Դիտումներ: 7228 | Բեռնումներ: 123 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Որոնել
Մուտքի ձև
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
...