☞ Սովորել ֆրանսերեն ))))))))
շաբաթ, 18.05.2024, 07:58
Կայքի մենյու
Սոց հարցում
Այս կայքը արդյո՞ք ձեզ օգնեց ձեռք բերել ֆրանսերեն գիտելիքներ՝
Всего ответов: 93
Բաժնի անվանակարգերը
Իմ ֆայլերը [10]
Վիճակագրություն

Онлайн ընդհանուր: 1
հյուրեր 1
օգտվողներ: 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
07.01.2014, 17:56

Մայրցամաքային Ֆրանսիան հիմնականում տեղակայված է 41-րդ և 51-րդ զուգահեռականների միջև (Դանկրիկը գտնվում է հենց 51-րդ զուգահեռականի վրա ու 6-րդ և 10-րդ լայնության միջև) Եվրոպայի արևմուտքում:
Չնայած մայրցամաքային Ֆրանսիան տեղակայված է Արևմտյան Եվրոպայում, այն նաև ունի մեծ թվով տարածքներ Հյուսիսային Ամերիկայում, Կարիբյան ծովում, Հարավային Ամերիկայում, Հնդկական օվկիանոսի հարավային մասում, Խաղաղ օվկիանոսում ևԱնտարկտիդայում: Այս տարածքները ունեն կառավարման տարբեր ձևեր: Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտները ցամաքային սահման ունեն Բրազիլիայի և Սուրինամի հետ:

Մայրցամաքային Ֆրանսիայի տարածքը 547 030կմ2 է, լինելով ամենամեծը իր տարածքով Եվրոպական միությունում: Ֆրանսիան ունի լայն բազմազան լանդշաֆտ, սկսած ափամերձ հարթավայրերով հյուսիսում և արևմուտքում մինչև լեռնային գոտիներով`հարավ արևելքում Ալպերը, Կենտրոնական մասիվը հարավ կենտրոնական մասում և Պիրենեյները հարավ արևմուտքում:
4810.45 մետր ծովի մակերևույթից բարձ գտնվում է Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը` Մոնբլանը, այն գտվում է Ալպերում Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին: Մայրցամաքային Ֆրանսիան նաև ունի ընդարձակ գետային համակարգ, ինչպիսիք են Սենը, Լուարը, Գարոնան և Հռենոսը, որոնք սկիզբ են առնում Կենտրոնական Մասիվից ու Ալպերից և թափվում Միջերկրական ծով:
Ֆրանսիայի ընդհանուր ցամաքային տարածքը իր անդրծովյան տարածքներով (674 843 կմ քռ (260 558 քռ մղ)) կազմում է Երկրի ցամաքային մակերեսի 0.45%-ը: Ֆրանսիան ունի երկրորդ ամենամեծ Բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ) աշխարհում, որը 11 035 000 կմ քռ (4 260 637 քռ մղ) է, մոտավոր 8%-ը բոլոր ԲՏԳ-ների ընդհանուր մակերեսի, հետ է միայն ԱՄՆ-ից (11 351 000 կմ քռ (4 382 646 քռ մղ)) և առաջ է Ավստրալիայից (8 232 000 կմ քռ (3 178 393 քռ մղ)): Հյուսիսում և հյուսիս արևմուտքում կլիման բարեխառն է, սակայն ծովային ազդեցության տակ մայրցամաքային Ֆրանսիայի մնացած մասի կլիման բազմազան է:
Հարավ արևելքում իշխում է Միջերկրյածովյան կլիման: Արևմուտքում կլիման օվկիանոսային է առատ անձրևներով, մեղմ ձմեռներով և զով կամ տաք ամառներով: Ներքին կլիման առավելապես մայրցամաքային է շոգ ամառներով, ցուրտ ձմեռներով և ոչ առատ անձրևներով: Ալպերում և այլ լեռնային հատվածներում տիրում է Ալպիական կլիման իր տարեկան միջինից ցածր ջերմաստիճանով, ինչպես նաև տևական ձյան ծածկով:
 
Շրջակա միջավայր
Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ ստեղծեց շրջակա միջավայրի նախարարություն 1971-ին: Չնայած Ֆրանսիան արդյունաբերական և զարգացող երկիր է, այն միայն տասնյոթերորդն է իր կողմից ածխածնի երկօքսիդի արտանետումների քանակով աշխարհում, հետևում թողնելով այնպիսի նոսր բնակեցված երկրներ, ինչպիսիք ենԿանադան, Սաուդյան Արաբիան և Ավստրալիան: Սա հետևանք էր Ֆրանսիայի կառավարության որոշմանը 1974-ից (1973 թվականի նաֆթային ճգնաժամից հետո) ներդրումներ կատարել ատոմային էներգիայի բնագավառում, որը ներկայումս կազմում է Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության 78%-ը և բացատրում է թե ինչու են արտանետումները ավելի քիչ քան մյուս երկրներում:
Ինչպես բոլոր Եվրոպական միության անդամները, Ֆրանսիան համաձայնվել է քչացնել արտանետումները 20%-ով մինչև 2020-ը 1990- մակարդակից: համեմատության համար ԱՄՆ-ն խոստացել է արտանետումները քչացնել միայն 4%-ով իսկ Չինաստանը հայտարարել է, որ ցանկանում է նվազեցնել իր ածխածնի արտանետումները 40-45%-ով մինչև 2020 թ. (համեմատած 2005 թ մակարդակներին), ինչը նշանակում է, որ ՀՆԱ-ի տարեկան 8% աճի դեպքում, արտանետումները իրականում կնվազեն 80%-ից 250%-ով:
2009-ի դրությամբ ֆրանսիական ածխածնի երկօքսիդի արտանետումները մեկ շնչին ընկնող մակարդակով ավելի ցածր էր, քան Չինաստանում:
Ֆրասնիսյում նաև գործում է ածխածնի հարկ, որը 2009-ին կազմում էր 17 Եվրո մեկ տոննա արտանետված ածխածնի երկօքսիդի համար: Ածխածնի հարկը տարեկան կբերեր մոտ 4,3 միլիարդ Եվրո տարեկան: Սակայն, հարկատեսակի ընդունումից 6 ամիս հետո այն կասեցվեց տարբեր պատճառներով, պատճառներից մեկը այն էր, որ ֆրանսիական տնտեսվարողները մրցունակ չէին դառնում հարևան երկրների տնտեսվարողների հետ, որոնք ազատված էին հարկից: Ածխածնի հարկի գործածումը ժողովրդական քայլ չէր նախագահ Սարկոզիի կողմից:
Անտառները կազմում են Ֆրանսիայի տարածքի 28,27%-ը: Ֆրանսիան իր անտառների քանակով երկրորդն է ԵՄ-ում: Ֆրանսիական անտառները նաև ամենաբազմազանն են Եվրոպայում, հաշվվում է մոտ 140 անուն ծառատեսակ: Ֆրանսիայում կան 9 ազգային այգիներ և 46 բուսաբանական այգիներ:
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: karinka1446
Դիտումներ: 86228 | Բեռնումներ: 798 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Որոնել
Մուտքի ձև
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
...